ԿՀՎ տնօրեն. Դեռևս կա ՀԳՀԾ վերադառնալու հնարավորություն
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ դեռևս կա ՀԳՀԾ լիարժեք վերադառնալու հնարավորություն:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ուիլյամ Բերնսը հավելել է.«ՀԳՀԾ վերադառնալու ցանկություն կա: նախագահ Բայդենը բացեիբաց ցույց է տվել, որ ցանկանում է, որպեսզի դա տեղի ունենա»:
«Մեծ հարց է, թե Իրանի նոր կառավարությունն որքանո՞վ է լուրջ տրամադրված այս հարցում», ասել է Բերնսը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկման դեպքում, կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը:
Իրանի համար կարևորը բռնի պատժամիջոցների վերացումն է,և ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բանակցությունները վերսկսելու համար: