Հազարավոր ֆրանսիացի կանայք բողոքել են ոստիկանության բռնությունների դեմ
Սեռական ոտնձգության զոհ դարձած հազարավոր ֆրանսիացի կանայք բողոքի առցանց ակցիա են իրականացրել իրենց հայցերին վերահասու չլինելու ոստիկանության քաղաքականության դեմ:
ABC News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ կանայք իրենց բողոքը ոստիկանությանը ներկայացնելիս վատ վերաբերմունքի են արժանացել և ոստիկանությունը թերացել է նրանց բողոքին վերահասու լինելու գործում:
Այս արաշավը սկսվել է սեպտեմբերին՝ «երկկողմ վճիռ» հեշթեգի տարածվելուց հետո:
Մյուս կողմից, «Մենք բոլորս» մարդու իրավունքների պաշտպան ֆրանսիական խումբը համացանցում ստացել է ոստիկանության բռնի վերաբերմունքի մասին ավելի քան 31 հազար պատգամ:
Չնայած ֆրանսիական ոստիկանության վերապատրաստման ծրագրերին և կանանց նկատմամբ բռնության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին, իրավապաշտպաններն ասում են, որ իշխանությունները պետք է ավելին անեն սեռական հանցագործությունները կանխելու և զոհերի նկատմամբ խտրականությունը նվազեցնելու ուղղությամբ: