Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիային Ուկրաինային َԱԹՍ-եր մատակարարելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i154288-Ռուսաստանը_զգուշացնում_է_Թուրքիային_Ուկրաինային_َԱԹՍ_եր_մատակարարելու_մասին
Կրեմլի խոսնակը զգուշացրել է Թուրքիային' Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 12:32 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիային Ուկրաինային َԱԹՍ-եր մատակարարելու մասին

Կրեմլի խոսնակը զգուշացրել է Թուրքիային' Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին։

Մեհր գործակալության հաղորդման համաձայն, Դմիտրի Պեսկովը զգուշացրել է, որ Ուկրաինային նման զինատեսակներով զինելը ապակայունացնելու է տարածաշրջանը և չի օգնի լուծելու Ուկրաինայի ներքին հակամարտությունը։

Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան չի ցանկանում, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային վաճառված որևէ զենք օգտագործվի Ուկրաինայի արևելքում Կիևի կառավարության հակառակորդների դեմ:

2019 թվականին Ուկրաինան մի քանի թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է գնել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ:

Ի պատասխան այս պնդման՝ Պեսկովն այսօր զգուշացրել է, որ նման արտահայտությունները նույնպես բացասական հետեւանքներ կունենան։

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները նույնպես աջակցում են Ուկրաինային։