Բայդեն. Դիվանագիտությունն Իրանի հետ շփվելու լավագույն միջոցն է
https://parstoday.ir/hy/news/world-i154584-Բայդեն._Դիվանագիտությունն_Իրանի_հետ_շփվելու_լավագույն_միջոցն_է
Աբդրադառնալով եվրոպական երեք երկրների ղեկավարների հետ իր հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դիվանագիտությունն Իրանի հետ շփվելու լավագույն միջոցն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 04:35 Asia/Tehran
  • Բայդեն. Դիվանագիտությունն Իրանի հետ շփվելու լավագույն միջոցն է

Աբդրադառնալով եվրոպական երեք երկրների ղեկավարների հետ իր հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դիվանագիտությունն Իրանի հետ շփվելու լավագույն միջոցն է։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, G20-ի գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսմանն ԱՄՆ նախագահն ասել է, որ  Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ շաբաթ օրը Իրանի հարցով կայացած հանդիպման ընթացքում, կողմերը համաձայնել են, որ  դիվանագիտությունն Իրանի հետ շփվելու լավագույն ուղին է:

Բայդենն ասել է. «Մենք շարունակում ենք տուժել ՀԳՀԾ-ից դուսր գալու  նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սխալ որոշման հետևանքով»:

Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության պարտությունից հետո, ԱՄՆ նոր վարչակազմը՝ Բայդենի գլխավորությամբ, հայտարարեց, որ մտադիր է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունների միջոցով ճանապարհ հարթել ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադառնալու համար,  սակայն մինչ այժմ որևէ գործնական քայլ չի արել այդ ուղղությամբ: