Ի՞նչ մեսիջ է փոխանցել էրդողանը Պուտինին Ղարաբախի մասով
Այս օրերին թե հայ, թե ադրբեջանցի հասարակության քննարկման հիմնական թեման հնարավոր պատերազմի վերսկսման հարցն է: Եւ այս առիթով բոլորը փորձում են վերլուծել հնարավոր պատերազմի հետևանքները:
Ադրբեջանական հասարակության գլխավոր մտահոգությունն այն է, որ այս պատերազմի արդյունքումԱդրբեջանը կարող է հայտնվել Վրաստանի օրը 2008 թվականին, սակայն այստեղ լայնորեն քննարկվում է նաևԹուրքիայի հնարավոր ներգրավման խնդիրը,մասնավորապես ադրբեջանական իշխող վերնախավում համոզված են, որ ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի այս հարցում Թուրքիան կունենա չափազանց ակտիվ ներգրավվածություն:
Այս առումով Բաքվում համարում են, որ պաշտոնական Անկարան իր բոլոր տեսակի խողովակներով այս մեսիջըհասցրել է Մոսկվային, իսկ որպես հրապարակային մեսիջի հաստատում այս ամենին ներկայացվում է Էրդողանի այն խոսքերը, որը նա հայտարարեց վերջերս:
Բառացի մեջբերենք նրա խոսքերը. «Ու թեև Երևանում խոսում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքներն էական նշանակություն չունեն, այնուամենայնիվ պետք է փաստել, որ այսօր Հայաստանը հայտնվել է վախի մեջ, քանզի թե տարածքային, թե բնակչության քանակի տեսանկյունից Հայաստանը զիջում է Ադրբեջանին և այդ իմաստով Ադրբեջանը ոչ Վրաստան է, ոչ էլ Ուկրաինա»: Ըստ ադրբեջանական փորձագետների Էրդողանի այս խոսքերը հիմնականում ուղղված էին Մոսկվային, միաժամանակ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը ձեռնպահ մնաց կրկնելու նման մեսիջները, ինչը, ըստ ադրբեջանցիների, նշանակում է, որ Անկարայի և Մոսկվայի միջև այս հարցում սկսվել է գաղտնի երկխոսության գործընթաց:
Zham.am
5/5/2016