Շվեդիան մտադիր է արտաքսել ապաստան չստացած մոտ 80 հազար ներգաղթյալի
Հունվար 28, 2016 11:33 Asia/Tehran
Շվեդիայի իշխանությունները մտադիր են արտաքսել մոտ 80 հազար ներգաղթյալների, ովքեր երկիր են մտել 2015 թվականին ու որոնց դիմումը ապաստանի համար Շվեդիան մերժել է։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը։
«Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց այդ թիվը կարող է հասնել մինչև 80 հազարի», - ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը։
Աղբյուրը նշում է, որ միայն 2015 թվականին Շվեդիայից ապաստան է խնդրել մոտավորապես 163 հազար փախստական, այդ թվում՝ 35 հազար դեռահաս, որոնք եկել են առանց ծնողների ուղեկցության՝ հիմնականում Աֆղանստանից։ Փախստականների միայն 20 տոկոսն է փաստաթուղթ ունեցել։
azatutyun.am
28/1/2016
Պիտակ