Պեկինի և Մոսկվայի համատեղ ջանքերը ՀԳՀԾ-ի վերակնգնման ուղղությամբ
նոյեմբերի 29-ին Վիեննայում Իրանի և 4+1 խմբի բանակցությունների շարունակման մասին հայտարարությունից հետո, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան պատրաստ են համատեղ ջանքերով օգնել ՀԳՀԾ-ի վերականգմանը։
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել Վիեննայի բանակցությունների կապակցությամբ Պեկինի դիրքորոշման վերաբերյալ, որում տեղեկացվում է չորեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի շուրջ Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ժաոսուի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Նախարարության հայտարարությամբ՝ Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով ուժեղացնել ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցությունները։ Այս առումով, Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստ են շարունակել ռազմավարական ներգրավվածությունը և նպաստել Իրանի միջուկային խնդրի քաղաքական լուծմանը։
Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀԳՀԾ վերադարձը պետք է բխի յուրաքանչյուր կողմի շահերից և հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա։