Պեկինի և Մոսկվայի համատեղ ջանքերը ՀԳՀԾ-ի վերակնգնման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i154950-Պեկինի_և_Մոսկվայի_համատեղ_ջանքերը_ՀԳՀԾ_ի_վերակնգնման_ուղղությամբ
նոյեմբերի 29-ին Վիեննայում Իրանի և 4+1 խմբի բանակցությունների շարունակման մասին հայտարարությունից հետո, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան պատրաստ են համատեղ ջանքերով օգնել ՀԳՀԾ-ի վերականգմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 12:16 Asia/Tehran
  • Պեկինի և Մոսկվայի համատեղ ջանքերը ՀԳՀԾ-ի վերակնգնման ուղղությամբ

նոյեմբերի 29-ին Վիեննայում Իրանի և 4+1 խմբի բանակցությունների շարունակման մասին հայտարարությունից հետո, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան պատրաստ են համատեղ ջանքերով օգնել ՀԳՀԾ-ի վերականգմանը։

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել Վիեննայի բանակցությունների կապակցությամբ Պեկինի դիրքորոշման վերաբերյալ, որում տեղեկացվում է չորեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի շուրջ   Չինաստանի  փոխարտգործնախարար Մա Ժաոսուի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։

Նախարարության հայտարարությամբ՝ Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով ուժեղացնել ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցությունները։ Այս առումով, Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստ են շարունակել ռազմավարական ներգրավվածությունը և  նպաստել Իրանի միջուկային խնդրի քաղաքական լուծմանը։

Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀԳՀԾ վերադարձը պետք է բխի յուրաքանչյուր կողմի շահերից և հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա։