ՄԱԿ-ն ահազանգել է Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i155000-ՄԱԿ_ն_ահազանգել_է_Աֆղանստանում_հումանիտար_ճգնաժամի_կապակցությամբ
Աֆղանստանում սպասվող ցրտերին ընդառաջ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հերթական անգամ ահազանգել է այդ երկրում հումանիտար ճգնաժամի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 18:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ահազանգել է  Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ

Աֆղանստանում սպասվող ցրտերին ընդառաջ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հերթական անգամ ահազանգել է այդ երկրում հումանիտար ճգնաժամի մասին։

Նոյեմբերի 4-ին,  մտահոգություն հայտնելով Աֆղանստանի ներքին տեղահանվածների ծանր վիճակի կապակցությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն  ասել է.«Պատերազմի և անապահովության տարիներին Աֆղանստանում տեղահանվել է 3.5 միլիոն մարդ»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիցը հայտարարել էր, որ Աֆղանստանը գտնվում է լուրջ հումանիտար ճգնաժամի եզրին, ուստի անհրաժեշտ է միջազգային գործընկերություն՝ հիմնված թալիբների հետ փոխըմբռնման վրա։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) վերջերս հայտարարեց, որ Աֆղանստանի տնտեսությունը փլուզվում է, և որ ընտանիքների  95 տոկոսը բավարար սնունդ չունի: