Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում
https://parstoday.ir/hy/news/world-i155066-Ադրբեջանին_ամերիկյան_ռազմական_օգնությունից_զրկելու_հարցը_քննարկվել_է_ԱՄՆ_Սենատում
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում:Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 13:10 Asia/Tehran
  • Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում:Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։

ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ 

Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, ոպահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Լոռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական գործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

aysor.am