Հունաստանում սկսվել է համընդհանուր 48-ժամյա գործադուլ
https://parstoday.ir/hy/news/world-i15553-Հունաստանում_սկսվել_է_համընդհանուր_48_ժամյա_գործադուլ
Հունաստանում սկսվել է համընդհանուր 48-ժամյա գործադուլ՝ ի նշան բողոքի կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության բարեփոխումների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2016 08:39 Asia/Tehran
  • Հունաստանում սկսվել է համընդհանուր 48-ժամյա գործադուլ

Հունաստանում սկսվել է համընդհանուր 48-ժամյա գործադուլ՝ ի նշան բողոքի կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության բարեփոխումների դեմ:

Այս մասին հայտնում է TASS-ը: Գործադուլին մասնակցության մասին հայտարարել են երկրի պետական ծառայողների 2 խոշորագույ ն արհմիութենական միավորումները՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և Քաղծառայողների գերագույն վարչությունը:

Գործադուլին միացել են հասարակական տրանսպորտի աշխատակիցները: Այսօր և շաբաթ օրը Աթենքում ուղևորներին չեն սպասարկի մետրոն, տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները:

Լրագրողների համահունական ֆեդերացիայի գործադիր խորհրդի որոշման համաձայն՝ գործադուլին կմասնակցեն բոլոր պետական և մասնավոր ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն: Ընթացիկ օրվա ժամը 06:00-ից մինչև կիրակի օրվա ժամը 06:00-ն լրատվական ծրագրեր չեն հեռարձակվի հեռուստաալիքներով ու ռադիոալիքներով:

«Կառավարությունը փորձում է խաբել հույն հասարակությանը՝որոշելով հանգստյան օրերին շտապ կարգով քվեարկել օրենքների օգտին, որոնք վերջնական հարված կհասցնեն ապահովագրության համակարգին և հարկերի նոր ալիք կբարձրացնեն»,- ասվում է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի հաղորդագրության մեջ: