Եվրոպան խիստ քննադատության է ենթարկվել՝ ապաստան հայցողների նկատմամբ բռնի վերաբերմունքի համար
https://parstoday.ir/hy/news/world-i155616-Եվրոպան_խիստ_քննադատության_է_ենթարկվել_ապաստան_հայցողների_նկատմամբ_բռնի_վերաբերմունքի_համար
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն այդ կապակցությամբ հայտարարել է.«Օրենքի գերակայության վրա հիմնված Եվրամիությունը պետք է ավելի լավ գործի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 16:23 Asia/Tehran
  • Եվրոպան խիստ քննադատության է ենթարկվել՝  ապաստան հայցողների նկատմամբ բռնի վերաբերմունքի համար

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն այդ կապակցությամբ հայտարարել է.«Օրենքի գերակայության վրա հիմնված Եվրամիությունը պետք է ավելի լավ գործի»:

Գերմանական «Թագս Շաո» թերթը գրել է.«Ֆիլիպո Գրանդին Եվրախորհրդարանում ունեցած ելությում խստորեն քննադատելով ապաստան հայցողների նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը, հայտարարել է. «Մենք մշտապես փախստականների բռնի և անօրինական արտաքսման ականատես ենք»:

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան Եվրամիությանը մեղադրել է  ապաստան հայցողների  վերաբերյալ օրենքը խախտելու մեջ՝ հավելելով, որ որոշ շրջաններում ապաստան հայցողները բռնությամբ ու ծեծով վերադարձվում են իրենց երկրներ:

Ֆիլիպո Գրանդին ընդգծել է, որ Եվրամիությունը, հիմնվելով օրենքի գերակայության վրա, պետք է և կարող է ավելի լավ գործել։

Անդրադառնալով Լեհաստանի հետ սահմանին ապաստան հայցողների աղետալի իրավիճակին՝ չնշելով որևէ երկրի անունը, ՄԱԿ-ի պաշտոնյան անընդունելի է համարել, այն գործընթացը, որ կառավարությունները խոցելի մարդկանց խրախուսում են գնալ վտանգավոր ճանապարհորդությունների: