Մոսկվան հանդես է եկել հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու պահանջով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Վիեննայի առաջիկա բանակցությունների արդյուքնում չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը, Փարիզում կայացած ՌԴ և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում, Սերգեյ Լավրովը հայտարարել է . «ՀԳՀԾ-ի թեմայով նիստում մենք կպահանջենք ամբողջությամբ կատարել 2015թ. կնքված համաձայնագրի դրույթները և չեղարկել պատժամիջոցները»:
Լավրովը հավելել է.«Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի վերադարձը, ՀԳՀԾ որպեսզի այդ երկիրը կատարի իր պարտավորությունները, ներառյալ ՀԳՀԾ-ի հետ կաօված պատժամիջոցների վերացումը»:
ՀԳՀԾ-ի շուրջ Ֆրանսիայի ԱԳ և պաշտպանության նախարարների հետ բանակցությունների վերաբերյալ Լավրովն ասել է. «Այս հանդիպմանը ֆրանսիացի մեր գործընկերների հետ քննարկել ենք ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված հետագա բանակցությունների հարցը»։
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ուրբաթ օրը Փարիզում քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, ներառյալ ՀԳՀԾ-ն:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն իր ինստագրամյան էջում գրել է. «Վիեննայում բանակցությունների ավարտից հետո անհրաժեշտ էր, որ ես ևս մեկ անգամ մյուս կողմերինփ ոխանցեմ Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները»։