Բորելը հայտարարել է Բելառուսի օդային սահմանը բոյկոտելու մասին
Բելառուսի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին, միության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Reuters-ի փոխանցմամբ; ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կուժեղացնեն Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Նա հավելել է, որ պատժամիջոցները կվերաբերեն երկրի ավիաընկերություններին և տուրիստական գործակալություններին։
ԵՄ-ն իր որոշման համար որպես պատճառ ներկայացնում է այն հանգամանքը, որ Բելառուսն ի պատասխան պատժամիջոցների, միգրանտներին ստիպում է հատել Լեհաստանի և ԵՄ անդամ այլ երկրների սահմանները:
Երկու եվրոպացի դիվանագետներ հայտարարել են, որ Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել բելառուսական պետական ավիաընկերությունների դեմ, որպեսզի վերջիններս չկարողանան տեղափոխել միգրանտներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել ցանկացած նոր քայլի, այդ թվում՝ բնական գազի գազատարի փակմանը։
Ավելի քան 2000 էմիգրանտներ, որոնց մեծ մասը Արևմտյան Ասիայից, ներկայումս գտնվում են Բելառուսի և Լեհաստանի սահմանային գոտում: Նրանք ապրում են ծայրահեղ ցրտերի պայմաններում և ունեն սննդի և ջրի խիստ կարիք: