Վաղը կայանալու է Աֆղանստանի հարցով Անվտանգության խորհրդի նիստը
Նոյեմբեր 16, 2021 11:15 Asia/Tehran
Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը։
Ըստ «Աֆղանստանի ձայն» լրատվական գործակալության (ԱՎԱ) հաղորդման, Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դիբրա Լայնսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում կներկայացնի Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին իր զեկույցը:
Հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և հաստատություններ ավելի վաղ զգուշացրել են Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:
Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Աֆղանստանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, և սովը արագորեն աճում է ձմռան մոտենալուն զուգահեռ:
Պիտակ