Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանի Պնախարար Հասանովի հետ քննարկել է Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը։
Ըստ Fars News գործակալության՝ ԱՀ ՊՆ-ն մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հեռախոսազրույցում Զաքիր Հասանովն իր գործընկեր Աքլիին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները։
Նա նշել է. «Ադրբեջանական զինուժը չեզոքացրել է սահմանին հայկական զինուժի գործողությունները»։
Ըստ այս հաղորդման՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդգծել է իր երկրի շարունակական աջակցությունն Ադրբեջանի Հանրապետությանը։
Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև գրչրանցվել են բախումներ։ Հայկական աղբյուրները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ նույն օրը ժամը 13:00-ին սկսված մարտական գործողությունները երեկոյան դադարեցվել են: Որոշ աղբյուրների համաձայն՝ բախումների հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ և 12 գերի: