Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i156090-Թուրքիայի_և_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանի Պնախարար Հասանովի հետ քննարկել է Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 07:22 Asia/Tehran
  •  Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանի Պնախարար Հասանովի հետ քննարկել է Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը։

Ըստ Fars News գործակալության՝ ԱՀ ՊՆ-ն մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ  հեռախոսազրույցում Զաքիր Հասանովն իր գործընկեր Աքլիին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները։

Նա նշել է. «Ադրբեջանական զինուժը չեզոքացրել է սահմանին հայկական զինուժի գործողությունները»։

Ըստ այս հաղորդման՝  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդգծել է իր երկրի շարունակական աջակցությունն Ադրբեջանի Հանրապետությանը։

Վերջին օրերին  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև գրչրանցվել են բախումներ։ Հայկական աղբյուրները  երեքշաբթի օրը հայտարարեցին, որ նույն օրը ժամը 13:00-ին սկսված մարտական գործողությունները երեկոյան դադարեցվել են: Որոշ աղբյուրների համաձայն՝ բախումների հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ և 12 գերի: