Ռուսաստանն աջակցում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i156240-Ռուսաստանն_աջակցում_է_Աֆղանստանում_համապարփակ_կառավարության_ձևավորմանը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը;
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 15:39 Asia/Tehran
  • Ռուսաստանն աջակցում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը;

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Մոսկվան աջակցում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը, որն  իսպակես կարտացոլի երկրի բոլոր քաղաքական էլիտայի շահերը, ներառյալ մարդու իրավունքները, և հատկապես կանանց և երեխաների իրավունքները:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ օգոստոսի 15-ից հետո Աֆղանստանում ստեղծված նոր իրավիճակը չկարողացավ Աֆղանստանը դարձնել կայուն խաղաղության երկիր՝ զերծ պատերազմից, հանցագործությունից և թմրանյութերից:

Նեբենզիան ասել է․«Այսօր ահաբեկչական գործողությունների և հարևան երկրներից թմրամիջոցների Աֆղանստան մուտք գործելու և  ապօրինի շրջանառության իրական վտանգ կա, այդ թվում՝ միգրացիոն հոսքերի անվան տակ իրականացվող գործողությունները»։

«Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ՄԱԿ-ի հովանավորությամբ Աֆղանստանի վերաբերյալ միջազգային կոնֆերանս անցկացնել»․ ասել է Նեբենզիան։