ՄԱԿ-ը դատապարտել է եմենցի 10 բանտարկյալների մահապատիժը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Եմենի Հուդայդա նահանգի 10 գերիների մահապատիժը․ հավելելով. «Այս քայլը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների լուրջ խախտում է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,Դյուժարիկը ասել է․ «Դա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների լուրջ խախտում է և այդ հարցի շուրջ պետք է անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն անցկացվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Նա հավելել է.«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել միջազգային իրավունքը և մարդու իրավունքները»:
Նոյեմբերի 14-ին սաուդյան կոալիցիայի վարձկանները Եմենի արեւմտյան հատվածում սպանել են 10 եմենցի գերիների։
Եմենի ռազմագերիների ազգային կոմիտեի ղեկավարը հաստատելով սաուդյան կոալիցիայի վարձկանների կողմից 10 եմենցի գերիների մահապատժի գործադրման լուրը, ասել է որ դա հաստատում է Եմենում «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդի հայտարարությունը՝ վարձկանների հետ համագործակցության մասին։
Եմենի գերիների հարցերով ազգային կոմիտեի ղեկավարն ասել է, որ մահապատժի ենթարկված բանտարկյալների մարմինները անդամահատվել են, ապա հրապարակվել են հանցագործությունը փաստող տեսանյութեր։