Չինաստանը ՀԳՀԾ-ում աջակցում է Իրանին
Նոյեմբեր 20, 2021 04:42 Asia/Tehran
Չինաստանը հայտարարել էՀԳՀԾ-ում Իրանին աջակցելու մասին:
Չժաո Լիջյանը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում կառուցողական դեր խաղալ այս հարցում: Շահագրգիռ կողմերը պետք է ակտիվացնեն իրենց դիվանագիտական ջանքերը»։
Նա հավելել է. «Համաձայնագրի կողմերը պետք է լինեն զուսպ և զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է խանգարել միջուկային բանակցություններն առաջ տանելուն ուղղված դիվանագիտական ջանքերին»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես պատասխանատու երկիր, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը, որպես միջուկային գործարքը խախտող կողմ, պետք է վերադառնա ՀԳՀԾ՝ չեղարկելով պատժամիջոցները, հնարավորություն ստեղծելով, որպեսզի այդ քայլը ստուգվի:
Պիտակ