Միլիոնավոր աֆղանցիներ ունեն պարենի սուր պակաս
Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների՝ Աֆղանստանում առնվազն 18,8 միլիոն մարդ բախվում է պարենային սուր անապահովության հետ:
Շաբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, FAO-ն կանխատեսել է, որ այս թիվը մինչև տարեվերջ կհասնի 22,8 միլիոնի:
Կազմակերպությունը հայտարարել է, որ աջակցում է ֆերմերներին և անասնապահներին սերմերով, պարարտանյութերով, դրամական և ապրուստի միջոցներով, որպեսզի գյուղատնտեսական արտադրությունը շարունակվի և կանխվի Աֆղանստանի տարբեր մասերում կենսամակարդակի համատարած նվազումը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն անդրադարձել է համատարած երաշտին, գյուղական վայրերում ապրուստի միջոցների բացակայությանը և Աֆղանստանի տնտեսական փլուզմանը, նշելով, որ ունի 115 միլիոն դոլարի կարիք՝ առաջիկա ձմռանը և գարնանը 5 միլիոն աֆղանցիներին օգնելու համար:
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները 20 տարվա ձախողված ռազմական ներկայությունից հետո դուրս են եկել Աֆղանստանից: Այդ ներկայությունը, բացի ահաբեկչության տարածումից, պատերազմից, բռնությունից, անկայունությունից, անապահովությունից և տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունից, այլ արդյունք չի ունեցել: