ԱՄՆ-ն պատրաստվում է Լուսնի վրա ԱԷԿ կառուցել
Ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, NASA-ն եւ Այդահոյի ազգային լաբորատորիան հայտարարել են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու շուրջ գաղափարների հավաքագրման մասին, որը կկարողանար լինել Արեւից անկախ էներգիայի աղբյուր, հաղորդում է Associated Press-ը:
Ամերիկացիները մտադիր են Երկրի արբանյակի վրա ԱԷԿ կառուցել մինչեւ 2020-ականների վերջ, գաղափարների հավաքագրումը կավարտվի 2022 թվականի փետրվարի 19-ին: Լաբորատորիայում նախագծի ղեկավար Սեբաստիան Կորբիզյերոն ընդգծել է, որ Լուսնի մակերեւույթին հուսալի եւ հզոր էներգիան կդառնա կարեւոր քայլ մարդու կողմից տիեզերքը յուրացնելու գործում:
Ինչպես պնդում են NASA-ում, Լուսնի վրա մարդու կայուն ներկայությունը թույլ կտա սահմանել հաջորդ նպատակը՝ Մարսը: Ուրիշ մոլորակի պայմաններում աշխատող միջուկային ռեակտորը հնարավոր կլինի գործարկել, դեռ ավելին, այն կհանգեցնի տեխնոլոգիաների զարգացման:
Ենթադրվում է, որ ռեակտորը կստեղծեն Երկրի վրա, որից հետո կտեղափոխեն դեպի Լուսին: Համակարգի մեջ կներառվեն ուրանի հիմքով աշխատող ռեակտորի միջուկը, համակարգը, որը վերածում է ջերմությունն էլեկտրականության, տաքացումը հսկելու եւ տարածելու համակարգերը: ԱԷԿ-ի հզորությունը կկազմի առնվազն 40 կիլովատ տասը տարվա ընթացքում:
Կայանը պետք է միանա եւ անջատվի առանց մարդկային ջանքերի, աշխատի նստեցման մոդուլի մեջ եւ տեղափոխման համար ունակ լինի: Վերջին պայմանի համար նշված է, որ ռեակտորը պետք է համապատասխանի չորս մետր բարձրությամբ եւ վեց մետր տրամագծով ցիլինդրի պարամետրերին:
news.am