Կորոնավիրուսից մահացության դեպքերն ԱՄՆ-ում աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i156890-Կորոնավիրուսից_մահացության_դեպքերն_ԱՄՆ_ում_աճել_են
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին կորոնավիրուսից մահացության թվերն այդ երկրում աճել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 12:50 Asia/Tehran
  • Կորոնավիրուսից մահացության դեպքերն ԱՄՆ-ում աճել են

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին կորոնավիրուսից մահացության թվերն այդ երկրում աճել են:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) 2020 թվականին 385 հազար 343 Քովիդ-19-ի մահվան դեպք է գրանցել:

Կենտրոնի տվյալներով՝ վերջին 11 ամսում ԱՄՆ-ում Քովիդ-19-ից մահացածների թիվը գերազանցել է 2020 թվականի զոհերի ընդհանուր թիվը։

Մինչ օրս ավելի քան 196 միլիոն 100 հազար  մարդ (ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության 59 տոկոսը)  պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին։ Որոշ փորձագետներ ասում են, որ բնակչության առնվազն 70 տոկոսը պետք է պատվաստվի՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Ամերիկացի փորձագետները զգուշացրել են, որ նման քայլերը կարող են հիվանդության տարածման և մուտացիայի պատճառ դառնալ: