Վլադիմիր Պուտինը ողջունել է Փաշինյանի և Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/world-i156998-Վլադիմիր_Պուտինը_ողջունել_է_Փաշինյանի_և_Ալիևի_Բրյուսելում_հանդիպելու_պատրաստակամությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2021 16:30 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը ողջունել է Փաշինյանի և Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու պատրաստակամությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաեւ Բրյուսելում, դուք համաձայնել եք այնտեղ գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել: Մենք դա նույնպես ողջունում ենք: Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է», - ասել է Պուտինը:

armenpress.am