Ուլյանով. Վիեննայի բանակցությունների համար դրական մթնոլորտ է տիրում
Վիեննայում տեղակայված Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնագրի շուրջ Վիեննայի բանակցությունների վերսկսման մթնոլորտն ու ոգին դրական են, և հավանական է համաձայնության կայացումը:
Կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Միխայիլ Ուլյանովը ՀԳՀԾ-ի վերականգնման և Իրանի ժողովրդի դեմ ապօրինի պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ իր գնահատականներում ասել է. «Վերաբերմունքը դրական է, այսինքն՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար»:
Նա ասել է.«Մենք պետք է ամեն ինչ անենք միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար, և հավանական է համաձայնության կայացումը»:
Իրանի բանակցությունները «4+1» խմբի հետ կվերսկսվեն նոյեմբերի 29-ին, Վիեննայում՝ մի քանի ամիս դադարից հետո:
Իրանի բանակցային թիմը նախագահող Ալի Բաղերի Քանին երկուշաբթի պրը «4+1» խմբի և Եվրամիության անդամների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի հետ կապված բոլոր պատժամիջոցների, այդ թվում՝ առավելագույն ճնշման արշավի շրջանակում կիրառվող պատժամիջոցների չեղարկումը, բանակցությունների հաջողության անհրաժեշտ պայման են։