Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը թուրք լրագրողների ձերբակալությանը
https://parstoday.ir/hy/news/world-i15736-Միջազգային_ԶԼՄ_ների_անդրադարձը_թուրք_լրագրողների_ձերբակալությանը
Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են թուրքական Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի գլխավոր թղթակից Էրդեմ Գյուլին ազատազրկելու մասին որոշմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, լրատվամիջոցները նշել են, որ այդպիսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացել է լռեցնել հերթական լրագրողներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 11:40 Asia/Tehran
  • Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը թուրք լրագրողների ձերբակալությանը

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են թուրքական Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի գլխավոր թղթակից Էրդեմ Գյուլին ազատազրկելու մասին որոշմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, լրատվամիջոցները նշել են, որ այդպիսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացել է լռեցնել հերթական լրագրողներին:

Բրիտանական BBC-ն, լուրը հաղորդելով «Ազատազրկում Թուրքիայի առաջատար լրագրողներին» վերնագրով, հիշեցրել է Էրդողանի խոսքերն այն մասին, որ լրագրողները «թանկ են վճարելու»:

Գերմանական Bild-ը լուրը հաղորդել է գլխագրում` հիշեցնելով, որ Էրդողանը ժամանակին դեմ էր արտահայտվել և չէր ճանաչել լրագրողներին ազատության մեջ դատելու սահմանադրական դատարանի որոշումը:

Frankfurter Allgemeine Zeitung թերթը գրել է. «ԱԶԿ-ն (խմբ.- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) և հատկապես Էրդողանը հանրության առջև միշտ էլ խիստ ձևով հարձակվել են Դյունդարի և Գյուլի վրա»:

Der Spiegel –ը նշել է, որ Cumhurriyet պարբերականը քննադատել է երկրի կառավարությանը:

T-ageszeitung-ն անդրադարձել է նաև այն փաստին, որ նախքան դատավճռի արձակումը Ջան Դյունդարի դեմ դատարանի շենքի առաջ մահափորձ է իրականացվել` լուրը հաղորդելով հետևյալ խորագրով. «Սկզբում կրակեցին, հետո դատապարտեցին»:

Die Welt-ը գրել է. «Էրդողանը տանել չի կարողանում լրագրողներին»:

araratnews.am

7/5/2016