Դեկտեմբեր 01, 2021 08:45 Asia/Tehran
  • Պատերազմական գոտիներում գտնվող 200 միլիոն երեխաների կյանքը վտանգի տակ է

Մոտ 200 միլիոն երեխա ապրում է աշխարհի ամենամահաբեր պատերազմական գոտիներում, այդ թվում՝ Աֆղանստանում և Նիգերիայում, հայտնում է միջազգային կազմակերպությունը:

Սա ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, ասվում է Save the Children կազմակերպության երեքշաբթի հրապարակված զեկույցում:

Զեկույցում նշվում է. «2019 թվականին 13 երկրներում հակամարտության գոտիներում ապրող  երեխաների թիվը կազմել է մոտ 162 միլիոն մարդ, ինչը 2020 թվականին այդ թիվն աճել է մոտ 20 տոկոսով»։

Կազմակերպության նախագահ Ինգեր Էշինգն ասել է. «Միլիոնավոր երեխաներ  պայքարում են իրենց հոգեկան առողջության, դպրոց գնալու հնարավորության կամ փրկարար ծառայություններից օգտվելու հնարավորության համար: Սա խարան է միջազգային հանրության համար»։

Զեկույցի համաձայն՝ 337 միլիոն երեխա ապրում է զինված խմբերի և կառավարական ուժերի մոտակայքում, որոնք հավաքագրում են այդ երեխաներին: ԱՅս ցուցանիշը  եռապատկվել է երեք տասնամյակ առաջվա համեմատ։

Պիտակ