Ռուսաստան. ԱՄՆ-ն ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական իրավունք չունի
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է.«ԱՄՆ-ն ժողովրդավարության ոլորտում իր բազմաթիվ թերությունների պատճառով, ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական լիազորություն չունի»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ-ն նշել է.«Մինչև ժողովրդավարություն արտահանելը, ԱՄՆ-ն պետք է լուծի իր ներքին խնդիրները, ներառյալ՝ իր հասարակության մեջ առկա պառակտումները»:
Ըստ այս հաղորդագրության, ԱՄՆ-ն փորձում է խաղալ ժողովրդավարության համաշխարհային առաջնորդի դերը, երբ տարիներ շարունակ ունեցել է ամենամեծ թվով բանտարկյալները: Այդ երկրում կա ավելի քան երկու միլիոն կալանավոր:
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի շատ բանտերում կալանքի պայմանները նվաստացուցիչ են, իսկ Վաշինգտոնը լռում է Գուանտանամոյի բանտում մարդկանց խոշտանգումների մասին։
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները դարձել են իրենց դաշնակիցների գաղտնի բանտերի ստեղծման առաջամարտիկները, ինչն աննախադեպ է աշխարհում: