Ռուսաստան. ԱՄՆ-ն ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական իրավունք չունի
https://parstoday.ir/hy/news/world-i157508-Ռուսաստան._ԱՄՆ_ն_ժողովրդավարության_գագաթնաժողով_անցկացնելու_բարոյական_իրավունք_չունի
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է.«ԱՄՆ-ն ժողովրդավարության ոլորտում իր բազմաթիվ թերությունների պատճառով, ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական լիազորություն չունի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 08:11 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական իրավունք չունի

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է.«ԱՄՆ-ն ժողովրդավարության ոլորտում իր բազմաթիվ թերությունների պատճառով, ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական լիազորություն չունի»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ  ԱԳՆ-ն նշել է.«Մինչև ժողովրդավարություն արտահանելը, ԱՄՆ-ն պետք է լուծի իր ներքին խնդիրները, ներառյալ՝ իր հասարակության մեջ առկա պառակտումները»:

Ըստ այս հաղորդագրության, ԱՄՆ-ն փորձում է խաղալ ժողովրդավարության համաշխարհային առաջնորդի դերը, երբ տարիներ շարունակ ունեցել է ամենամեծ թվով բանտարկյալները: Այդ երկրում կա ավելի քան երկու միլիոն  կալանավոր:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի շատ բանտերում կալանքի պայմանները նվաստացուցիչ են, իսկ Վաշինգտոնը լռում է Գուանտանամոյի բանտում մարդկանց խոշտանգումների մասին։

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները դարձել են իրենց դաշնակիցների գաղտնի բանտերի ստեղծման առաջամարտիկները, ինչն աննախադեպ է աշխարհում: