Դեկտեմբեր 04, 2021 08:50 Asia/Tehran
  •  Սիոնիստական ​​ռեժիմի հետ ռազմական դաշինքի պատճառով Մարոկկոն  մեկուսանում է

Ալժիրի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ կործանարար ռազմական դաշինքն ամրապնդելու համար ձեռնարկվող յուրաքանչյուր քայլով Մարոկկոն ավելի է հեռանում Ալժիրից:

 Russia Today-ի հաղորդմամբ, Ռամթանե Լամամրան ուրբաթ օրը հայտարարել է, որ այս ռազմական դաշինքը, որը կնքվում է  Հյուսիսային Աֆրիկայում նրանց էքսպանսիոնիստական ​​քաղաքականության շրջանակում, տեղի է ունենում այդ տարածքների ժողովրդին զոհաբերելու և նրանց անքակտելի իրավունքներից զրկելու գնով։

Ալժիրի ԱԳ նախարարի խոսքով, Հյուսիսային Աֆրիկայում Սիոնիստական ​​ռեժիմին Մարոկկոյի ների ​​գերիշխանության աննախադեպ աճի մասին:

Լամամրան ավելի վաղ ասել էր, որ Ալժիրի տեսանկյունից, ավելի լավ կլինի, որպեսզի արաբական երկրներն աջակցեն Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացմանն ուղղված ջանքերին, փոխանակ օգնեն Իսրայելին ընդլայնել իր ներկայությունն արաբական տարածաշրջաններում։

Մարոկկոն ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո չորրորդ երկիրն է, որը 2020 թվականին կարգավորել է հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ, ինչն արժանացել է իսլամական աշխարհի քննադատությանը:

Պիտակ