ԱՄՆ Կոնգրեսի շենք մուտք գործած զինված անձը ձերբակալվել է
https://parstoday.ir/hy/news/world-i158236-ԱՄՆ_Կոնգրեսի_շենք_մուտք_գործած_զինված_անձը_ձերբակալվել_է
ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է ատրճանակով մուտք գործել Ներկայացուցիչների պալատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 05:01 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսի շենք մուտք գործած զինված անձը ձերբակալվել է

ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է ատրճանակով մուտք գործել Ներկայացուցիչների պալատ:

Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ոստիկանության աշխատակիցները հինգշաբթի օրը ձերբակալել են Կոնգրեսի գրասենյակի անդամ Ջեֆրի Ալսբրուքսին»:

Նշվում է, որ Ալսբրուքը մեղադրվում է անօրինական զենք կրելու մեջ:

Հատկանշական է, որ 2021թ. հունվարի 6-ին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ, ներխուժել էին Ներկայացուցիչների պալատ՝ խոչընդոտելու Կոնգրեսի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման թեմայով նիստի անցկացմանը։

Հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ զոհվեց և տասնյակ մարդիկ վիրավորվեցին: հարձակումն իրականացվեց  սոցիալական ցանցերում Թրամփի հրապարակած սադրիչ ուղերձներից և տեսանյութերից հետո: