Թուրքիայում բողոքի ցույցեր են՝ բողոք տնտեսական խնդիրների դեմ
Ստամբուլի ահզարավոր բնակիչներ կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ գնաճի աճի և գնողունակության նվազման:
Ըստ AFP-ի, սա վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում անցկացվող առաջին խոշոր բողոքի ցույցն է՝ տնտեսական ցնցումների դեմ։
Արհմիությունների հրավերով փողոց դուրս եկած ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով կառավարությանը արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու համար:
Ավելի վաղ, մայրաքաղաք Անկարայում անցկացված ցույցի ամսնակիցները վանկարկել են «Կառավարությունը պետք է հրաժարական տա» և «Չենք կարողանում հաղթահարել», բողոքելով երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի դեմ։
ENAG Inflation Research Group-ի անցկացրած անկախ ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում իրական տարեկան գնաճը կազմում է ավելի քան 58 տոկոս, սակայն այդ երկրի վիճակագրական կենտրոնը հայտարարել է, որ նոյեմբերին գնաճը կազմել է 21,31 տոկոս:
Թուրքական լիրայի արժեզրկումը, գնաճը և դրա հետևանքով բնակչության աղքատացումը հանգեցրել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականության աննախադեպ անկմանը։