Save The Children. Աֆղանստանում սովը սպառնում է միլիոնավոր երեխաների
https://parstoday.ir/hy/news/world-i158814-save_the_children._Աֆղանստանում_սովը_սպառնում_է_միլիոնավոր_երեխաների
Save The Children-ը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում սովը սպառնում է միլիոնավոր երեխաների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 17:00 Asia/Tehran
  • Save The Children. Աֆղանստանում սովը սպառնում է միլիոնավոր երեխաների

Save The Children-ը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում սովը սպառնում է միլիոնավոր երեխաների:

Հինգշաբթի օրը «Աֆղանստանի ձայն»  լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Save The Children-ը հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն, Աֆղանստանում ավելի քան 3 միլիոն երեխա չունի բավարար չափով սնունդ:

Զեկույցում նշված է, որ ձմռանը Աֆղանստանում 14 միլիոն երեխա կանգնելու է սովի ու մահվան սպառնալիքի առջև:

Հաղորդման համաձայն, Աֆղանստանում տիրում է աշխարհում ամենավատ պարենային ճգնաժամը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ սառեցրել են Աֆղանստանի ավելի քան 9 միլիարդ դոլարի ակտիվները, ինչը ավելի է բարդացրել այս  երկրի տնտեսական վիճակը։