Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i158832-Ռուսաստանը_պատրաստ_է_անվտանգության_երաշխիքների_շուրջ_բանակցություններ_սկսել_ԱՄՆ_ի_հետ
Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 14:40 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքների  շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հինգշաբթի օրը հայտարարելով այս մասին, ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել անվտանգության երաշխիքների մասին երկու փաստաթղթերի նախագիծը։

Պեսկովը հավելել է, որ երկու նախագծի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, երկուշաբթի օրն  անդրադառնալով  այդ երկրի սահմաններին մոտենալու ՆԱՏՕ-ի ծրագրին նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը կհանգեցնի բախումների։

Վերջին տարիներին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Արևմուտքի դեմ ուղղված Մոսկվայի սպառնալիքների պատրվակով, ընդլայնված ներկայություն ունեն Ռուսաստանի  սահմանամերձ շրջաններում։