Ռուսաստանը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը
ՌԴ ԱԳՆ խոսնակը տարածել է հայտարարություն, որում ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունն՝ Իրանում գործակալության ստուգումների անցկացման վերաբերյալ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ, Մարիա Զախարովան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին դեկտեմբերի 15-ին Կառավարիչների խորհրդին զեկուցել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը վերաբերվում է գործակալության տեսչական գործունեությանը:
Զախարովան հավելել է. «Մոսկվան ողջունում է Երաշխիքային համաձայնագրի շրջանակներում և ՀԳՀԾ-ի պայմաններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթներին համապատասխան՝ Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության շարունակումը»:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Ներկա դրությամբ, առավել քան երբևէ կարևոր են նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկած՝ ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցություններն ակտիվացնելու վերաբերյալ լավ լուրերը»:
: