Ուլյանով. Պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ընթացքը դրական է
https://parstoday.ir/hy/news/world-i158854-Ուլյանով._Պատժամիջոցների_վերացման_վերաբերյալ_Վիեննայի_բանակցությունների_ընթացքը_դրական_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ողջունում է Ավստրիայի մայրաքաղաքում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 05:22 Asia/Tehran
  • Ուլյանով. Պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ընթացքը դրական է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ողջունում է Ավստրիայի մայրաքաղաքում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն. Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, հինգշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաքի «Քոբուրգ» հյուրանոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Վիեննայի բանակցությունների ութերորդ օրը քննարկվել է ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների վերացման հարցը:

 Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ եթե մյուս կողմը լուրջ կամք և գործնական պատրաստակամություն ունենա՝ իրականացնելու ՀԳՀԾ-ով ստանձնած բոլոր պարտավորությունները, առաջիկայում հնարավոր կլինի հասնել համաձայնության:

Նոյեմբերի 29-ին Վիեննայում  սկսվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների նոր փուլը:

Բանակցությունների այս փուլում Իրանի բանակցային թիմը բանակցող կողմերին է կողմերին ներկայացրել  պատժամիջոցների վերացման և միջուկային խնդրի վերաբերյալ երկու տեքստ։