Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել նացիզմն ու ռասիզմը դատապարտող բանաձևին
Չնայած ԱՄՆ-ի և Ուկրաինայի ընդդիմությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը դատապարտում է նացիզմը և ռասիզմի բոլոր ձևերը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի երեկոյան ընդունել է Ռուսաստանի և ավելի քան 30 այլ երկրների կողմից առաջարկված բանաձևը, որը դատապարտում է նացիզմը, նեոնացիզմը և ռասիզմի բոլոր ձևերը:
Բանաձևին կողմ է քվեարկել 130 երկիր, ձեռնպահ՝ 49։ ԱՄՆ-ն և Ուկրաինան միակ երկրներն են, որոնք դեմ են քվեարկել բանաձևին:
Ձեռնպահ քվեարկած երկրները հիմնականում ԱՄՆ դաշնակիցներն են։
Ռուսաստանը երկար ժամանակ տարաձայնություններ է ունեցել Ուկրաինայի և Բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հետ կապ ունեցող անձանց և կազմակերպություններին աջակցելու կապակցությամբ: