Մոսկվան հերքել է թալիբներին զենք մատակարարելու մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i158888-Մոսկվան_հերքել_է_թալիբներին_զենք_մատակարարելու_մասին_լուրերը
Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը ժխտել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած լուրերը, թե Ռուսաստանը զենք է վաճառում թալիբների կառավարությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 16:45 Asia/Tehran
  • Մոսկվան հերքել է թալիբներին զենք մատակարարելու մասին լուրերը

Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը ժխտել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած լուրերը, թե Ռուսաստանը զենք է վաճառում թալիբների կառավարությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, «Ռիա նովոստի» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով  այն հարցին  թե արևմտյան ԶԼՄ-ները տեղեկետվություն են տարածում, որ  Ռուսաստանը սկսել է զենք վաճառել թալիբներին, Զամիր Քաբոլովը ասել է. «Այդ լուրերն անհիմն են և ես չեմ կարող նման բան պատկերացնել»:

Նա հավելելէ.«Ամերիկյան ուժերը Աֆղանստանից փախչելու ժամանակ այնքան զենք են թողել Աֆղանստանում որ այն  բավական է թալիբների համար»:

Քաբոլովը ասել է.«Ընդհակառակը, պետք է մտածել այն մասին, որ թալիբների կառավարությունը փողի պակասի պատճառով ամերիկյան զենքերը չվաճառի տարբեր խմբերի»:

Նա ասել է.«Եթե այդ զենքերը հայտնվեն Աֆրիկայում ու ​​Եվրոպայում գործող ահաբեկիչների տրամադրության տակ, ապա մեծ ողբերգություն տեղի կունենա»: