Առանց Ուկրաինայի անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհայինում. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առանց ուկրաինացի զինվորականների մասնակցության անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ինչպիսի անամոթություն պետք է ունենալ այսպիսի անվիճելի պատմական փաստեր ունենալով՝ հայտնել, իբր թե Ռուսաստանն այս պատերազմը հաղթել է առանց Ուկրաինայի: Չէին հաղթի առանց ուկրաինացիների, առանց բոլորի, ովքեր ամեն մեկն իր տեղում պայքարում էր ֆաշիզմի դեմ: Դուք տղամարդկայնորեն անցել եք երկար ու փշոտ ճանապարհ դեպի հաղթանակ՝ կռվի դաշտերի, տանջանքների և մահվան միջով, անդառնալի կորուստների և պարտության վշտի միջով»,- հայտնել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, թե կոնկրետ ինչպիսին է, իր կարծիքով, Ուկրաինայի դերը հաղթանակ ձեռք բերելու հարցում: Ռուս պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հայտնել են՝ դա ընդհանուր հաղթանակ էր, որը ձեռք է բերվել տարբեր ազգությունների շնորհիվ:
operativ.am
8/5/2016