Առանց Ուկրաինայի անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհայինում. Պորոշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i15892-Առանց_Ուկրաինայի_անհնար_կլիներ_հաղթել_Երկրորդ_համաշխարհայինում._Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առանց ուկրաինացի զինվորականների մասնակցության անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 15:31 Asia/Tehran
  • Առանց Ուկրաինայի անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհայինում. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առանց ուկրաինացի զինվորականների մասնակցության անհնար կլիներ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Ինչպիսի անամոթություն պետք է ունենալ այսպիսի անվիճելի պատմական փաստեր ունենալով՝ հայտնել, իբր թե Ռուսաստանն այս պատերազմը հաղթել է առանց Ուկրաինայի: Չէին հաղթի առանց ուկրաինացիների, առանց բոլորի, ովքեր ամեն մեկն իր տեղում պայքարում էր ֆաշիզմի դեմ: Դուք տղամարդկայնորեն անցել եք երկար ու փշոտ ճանապարհ դեպի հաղթանակ՝ կռվի դաշտերի, տանջանքների և մահվան միջով, անդառնալի կորուստների և պարտության վշտի միջով»,- հայտնել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, թե կոնկրետ ինչպիսին է, իր կարծիքով, Ուկրաինայի դերը հաղթանակ ձեռք բերելու հարցում: Ռուս պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հայտնել են՝ դա ընդհանուր հաղթանակ էր, որը ձեռք է բերվել տարբեր ազգությունների շնորհիվ:

operativ.am

8/5/2016