Կարաչիում պայթյուն է որոտացել, վիրավորների թվում նաեւ երեխաներ կան
Մայիս 08, 2016 17:54 Asia/Tehran
Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում նռնակի պայթյունի հետեւանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Երկու զինյալներ նռնակ են նետել ռեստորանում եւ փախուստի դիմել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ահաբեկչական որեւէ խմբավորում դեռեւս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Պիտակ