Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i159386-Շոյգուն_ՌԴ_զինուժը_Լեռնային_Ղարաբաղում_խաղաղության_պահպանման_երաշխավոր_է_անվանել
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 16:13 Asia/Tehran
  • Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

«Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն:

Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր: