Ուլյանովն անդրադարձել է պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i159456-Ուլյանովն_անդրադարձել_է_պատժամիջոցների_վերացման_վերաբերյալ_Վիեննայի_բանակցություններին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն անդրադարձել է հաջորդ երկուշաբթի օրը պատժամիջոցների վերացման շվերաբերյալ Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի անցկացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 14:00 Asia/Tehran
  • Ուլյանովն անդրադարձել է պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն անդրադարձել է հաջորդ երկուշաբթի օրը պատժամիջոցների վերացման շվերաբերյալ Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի անցկացմանը։

Fars News  գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով 2021 թվականի դեկտեմբերի 27-ի Ավստրիայի մայրաքաղաք Վիեենայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլին, Միխայել Ուլիանովը հայտարարել է.«Մինչև 2022 թվականը այս բանակցությունների վերսկսումը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ի բանակցող կողմերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ»:

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և ՀԳՀԾ-իհամատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան հինգշաբթի օրը Թվիթերում գրել է, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 27-ին՝ Վիեննայում։

Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի ավարտին բանակցողների մեծ մասը հույս  հայտնեց, որ բանակցությունների ութերորդ փուլը կվերսկսվի մինչև դեկտեմբերի վերջ։