Ուլյանովն անդրադարձել է պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն անդրադարձել է հաջորդ երկուշաբթի օրը պատժամիջոցների վերացման շվերաբերյալ Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի անցկացմանը։
Fars News գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով 2021 թվականի դեկտեմբերի 27-ի Ավստրիայի մայրաքաղաք Վիեենայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլին, Միխայել Ուլիանովը հայտարարել է.«Մինչև 2022 թվականը այս բանակցությունների վերսկսումը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ի բանակցող կողմերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ»:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և ՀԳՀԾ-իհամատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան հինգշաբթի օրը Թվիթերում գրել է, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 27-ին՝ Վիեննայում։
Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի ավարտին բանակցողների մեծ մասը հույս հայտնեց, որ բանակցությունների ութերորդ փուլը կվերսկսվի մինչև դեկտեմբերի վերջ։