Պետք է բացառենք Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալուց . ՌԴ փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i159494-Պետք_է_բացառենք_Ուկրաինային_ՆԱՏՕ_ին_միանալուց_._ՌԴ_փոխարտգործնախարար
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Մեժդունառոդնի Ժիզն» ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց առջեւ կանգնած են ռուս բանակցողները անվտшնգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 15:37 Asia/Tehran
  • Պետք է բացառենք Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալուց . ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Մեժդունառոդնի Ժիզն» ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց առջեւ կանգնած են ռուս բանակցողները անվտшնգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։

«Մենք պետք է վերջ դնենք ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի և կարողությունների առաջխաղացմանը դեպի արևելք: Մենք պետք է բացառենք Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալուց , մենք պետք է երաշխավորենք մեր անվտшնգությունը, թեկուզ այն պարամետրերով և սահմաններով, որոնք ունեինք 1997 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր шկտի կնքման ժամանակ։ Ուզում եմ ընդգծել՝ ամերիկյան կողմը տեղյակ է մեր առաջնահերթություններին, մեր նախասիրություններին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտшնգության գծով օգնական Ջեյք Սալիվանը կապի մեջ է Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Ռյաբկովը։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, վերջերս մի քանի շատ կարևոր, նշանակալից հեռախոսազրույցներ են եղել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Սալիվանի միջև։ «Քննարկվում են տարբեր թեմաներ։ Բայց քննարկումներից հետո խոսակցություններին պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր։ Ուստի, ինչպես նախկինում, մենք սպասում ենք ամերիկյան կողմից կոնկրետ պատասխանին, երբ նրանք պատրաստ կլինեն մեզ հետ երկկողմանի երկխոսություն սկսել։ Մեր առաջարկները, այդ թվում՝ նման երկխոսություն սկսելու ժամկետների վերաբերյալ, արվել են ամերիկյան կողմին։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ առանց դադարների, առանց հապաղելու պատրաստ ենք անմիջապես մտնել այս երկխոսությունը։»,- ասել է դիվանագետը։

slim.am