Գիտնականը նախազգուշացրել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսի «հրեշավոր» ալիքի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i159504-Գիտնականը_նախազգուշացրել_Է_ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_հրեշավոր_ալիքի_մասին
Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք Է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող Է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել Է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել Է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 16:57 Asia/Tehran
  • Գիտնականը նախազգուշացրել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսի «հրեշավոր» ալիքի մասին

Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք Է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող Է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել Է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել Է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը գերիշխող Է դարձել երկրում: «Ընթանում Է հիվանդությունների նոր հրեշավոր ալիք, որը կգերազանցի անցյալ տարվա դեկտեմբերի եւ հունվարի ցուցանիշները: Մենք կախված ենք մեր «իմունային պատից» (պատվաստանյութերից եւ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո ձեռք բերած իմունիտետից)՝ օմիկրոնի հարվածից պաշտպանվելու համար: Այսօր ավելի քան երկու հազար մահը պայմանավորված Է դելտայով»,-Տոպոլը գրում Է Twitter-ում:

Ավելի վաղ գիտնականը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը բացառում Է համավարակի վտանգը, մտածելով, որ ինքը տրամադիր չի լինի այն բանին, ինչ տեղի Է ունենում Եվրոպայում: Տոպոլն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ը չափազանց ուշ Է անցնում կորոնավիրուսի դեմ ռեալ գործողությունների: Գիտնականը քանիցս կոչ Է արել ԱՄՆ-ի կառավարությանը՝ առաջ շարժվել պատվաստման եւ կրկնապատվաստման, պատվաստանյութի բուստերային չափաբաժնի ներարկման եւ սահմանափակող միջոցների ուժեղացման հարցում: Հոփքինսի տեղեկատվության համաձայն, համավարակի այս ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 51 միլիոն մարդ, մահացել՝ 810 հազարից ավելի ախտահարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

1in.am