Պուտինը դատապարտել է վերջերս արևմտյան երկրներում իրականացվող հակաիսլամական գործողությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է վերջերս արևմտյան երկրներում իրականացվող հակաիսլամական գործողությունները:
Fars News գործակալության հաողորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մամուլի ասուլիսում, դատապարտելով արևմտյան երկրներում վերջին հակաիսլամական գործողությունները, ասել է, որ իսլամը և սուրբ Մարգարեի սրբավայրը վիրավորելը խոսքի ազատություն չէ։
Նա նշել է, որ Արևմուտքում իրականացվող վերջին հակաիսլամական գործողությունները կարող են խթանել ծայրահեղականությունն ու ատելությունը:
Վերջին տարիներին ծայրահեղ աջ խմբերի և կուսակցությունների թվի կտրուկ աճի, ինչպես նաև պոպուլիստ քաղաքական գործիչների աճող ժողովրդականության պատճառով, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական որոշ այլ երկրներում աճել են հակաիսլամիզմը և մուսուլմանների դեմ բռնությունները: