Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել նահատակ Ղասեմ Սոլեյմանիին
https://parstoday.ir/hy/news/world-i159560-Վենեսուելայի_նախագահը_բարձր_է_գնահատել_նահատակ_Ղասեմ_Սոլեյմանիին
Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 24, 2021 17:19 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել նահատակ Ղասեմ Սոլեյմանիին

Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր սերն ու հավատարմությունն է հայտնել ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և խոսել է Իրանի պաշտոնատարների հետ հանդիպման, և Վենեսուելայի նկատմամբ Իրանի պաշտոնատարների անկեղծ մոտեցման մասին:

Մադուրոն նաև հարգել է Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի հիշատակը՝ ասելով, որ երկրի ապագան զարգացումն է:

2020 թվականի հունվարի 3-ին, Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այդ երկիր այցելած  ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխնախագահ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները նահատակվեցին  ամերիկացի ահաբեկիչների իրականացրած ավիահարվածի հետևանքով: