Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ կատարած այցն նախընտրական արշավի շրջանակում իրականացված անօրինական քայլ է, որով ոտնահարվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու օրենքները։
Դատապարտելով այս այցը, նախարարությունը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիները իրավական պատասխանատվություն են կրում Ադրբեջանի պահանջներն ու օրենքները խախտելու համար, և որ նման քայլերը վնասում են Բաքվի և Փարիզի հարաբերություններին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին տեղեկացրել է նաև, որ այդ երկրի տարածքներ անօրինական ճանապարհորդած Ֆրանսիայի քաղաքացիների անունները ներառվում են անցանկալի անձանց ցուցակում: