Մադուրոն հայտարարել է, որ առաջիկայում այցելելու է Թեհրան
Անդրադառնալով ամերիկյան իմպերիալիզմի դեմ Վենեսուելայի ժողովրդի պայքարին, նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ Կարակասը շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և առաջիկայում ինքը մեկնելու է Թեհրան։
Լիբանանի «Ալ-Մայադին» լրատվական ցանցին տված բացառիկ հարցազրույցում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ հիացած է հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիով։
Նա ասել է. «Ամեն անգամ, երբ այցելում եմ Իրան, սիրում եմ զրուցել հեղափոխության առաջնորդի հետ. Նա խելացի և նրբանկատ մարդ է»։
Անդրադառնալով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վեհ անհատականությանը, Մադուրոն նշել է. «Մարդկությունը պետք է դասեր քաղի նահատակ Սոլեյմանիի դեմ կատարված սարսափելի հանցագործությունից»:
Նշելով, որ Վենեսուելան դիմադրել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դաժան հարձակումներին, Մադուրոն հավելել է. «Վենեսուելան քայլ առ քայլ գնում է տնտեսական առաջընթացի ուղղությամբ»:
Մադուրոն նշել է, որ ԱՄՆ-ն իրեն առաջարկել է փախչել Վենեսուելայից, հավելելով. «Ինձ առաջարկում էին դավաճանել Վենեսուելայի ժողովրդին, բոլիվարական իդեալներին և Չավեսի ժառանգությանը և դառնալ դավաճան, ով Վենեսուելան կհանձնի ամերիկյան իմպերիալիզմին»: